կարևոր
382 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-25 12:01
Տնտեսական

ՌԴ-ն ակնկալում է Հայաստանի հետ 14-16 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն ունենալ. Սերգեյ Կոպիրկին

ՌԴ-ն ակնկալում է Հայաստանի հետ 14-16 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն ունենալ. Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանը և Հայաստանը ամուր տնտեսական հարաբերություններ ունեն, ինչպիսի՞ն է երկրների միջև ապրանքաշրջանառության դինամիկան 2024 թվականին, նման հարց է ուղղել «Իզվեստիա»-ն Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

«Ռուս-հայկական առևտրատնտեսական հարաբերությունների մասին խոսակցությունը պետք է սկսել նրանից, որ դրանց դինամիկ զարգացման կատալիզատորը մեծապես Եվրասիական տնտեսական միության հարթակում համագործակցությունն է։ Մեր փոխադարձ առևտրի տպավորիչ թվերն ուղղակի անհնար կլինեին առանց ԵԱՏՄ մարմինների արդյունավետ ջանքերի ՝ վերացնելու առևտրային և վարչական արգելքները, ապահովելու անդամ պետությունների անցումը միասնական տեխնիկական, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական չափորոշիչներին, հստակ համակարգելու Եվրասիական տնտեսական տարածքի երկրների իրավասու պետական գերատեսչությունների միջև։ Նույն գործոնները նպաստեցին Ռուսաստանի՝ Հայաստանի տնտեսության մեջ առաջատար ներդրողի հայտնվելուն։ Մոտ 4 մլրդ դոլարը կազմում է ռուսական կուտակված ներդրումների ընդհանուր մակարդակը», - նշել է Կոպիրկինը։

Կոպիրկինի խոսքով՝ արդեն 2024 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 8,3 միլիարդ դոլարի նշագիծը՝ գերազանցելով ամբողջ անցյալ տարվա ցուցանիշները՝7,4 մլրդ դոլար։ Ակնկալում ենք պահպանել արձանագրված տեմպերը և հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի։ 

Նա նաև նշեց, որ աշխատում են հանրապետությունում համատեղ տնտեսական նախագծեր սկսելու ուղղությամբ, որոնք շոշափելի ներդրում կունենան հայկական արդյունաբերության զարգացման գործում, կստեղծեն նոր աշխատատեղեր և կավելացնեն բյուջեի հարկային մուտքերը։