կարևոր
3970 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-12 20:51
Հասարակություն

Լռությունը համաձայնության նշան է. վերլուծական

Լռությունը համաձայնության նշան է. վերլուծական

Իլհամ Ալիևի հակահայկական հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանըքար լռություն է պահպանում: Կա՛մ վախեցել է, կա՛մ համաձայն է նրա հետ: Իրականում հա՛մ վախեցած է, հա՛մ համաձայն է: Վախեցել է, որ կարող է աթոռը կորցնել և համաձայն է, քանզի Նիկոլը միշտ է համաձայն Ալիևի հետ: Վերջինս իր ուզածին միշտ հասել է Փաշինյանի օգնությամբ:

Սա այն դեպքն է, երբ լռությունը համաձայնության նշան կարելի է համարել:Իսկ դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիներին կրկին փորձել են վերջին ամիսներին խաբել, մոլորեցնել, փափուկ բարձ դնել գլխների տակ, թե բա՝ մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնությանը, միջանցքի հարց չկա:

Ալիևի խոսքերից պարզ դարձավ, որ Բաքվի ախորժակն ուտելիս բացվել է: Այդպես էլ պետք է լիներ: Արցախը Նիկոլի օգնությամբ կուլ տալուց հետո Ալիևն արդեն անցել է «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի իրականացմանը: Սկզբի համար 4 գյուղ ու 4 «անկլավ» է պահանջում:

Ուշագրավ է, որ այսքանից հետո էլ նիկոլական իշխանությունը կրկին փորձում է խաբել ու Ալիևի համար փաստաբանություն անել: Տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանի միջոցով հայ ժողովրդին ուզում են համոզել, որ Ալիևը ռազմատենչ ու ՀՀ-ին կապիտուլյացիայի տանող հայտարարություններ է արել ... Ադրբեջանի ներքին լսարանի համար, քանզի այնտեղ ընտրություններ են սպասվում: Դա, իհարկե, սուտ է: Ալիևը միշտ է այդպես խոսել ու ՀՀ-ի նկատմամբ չի թաքցրել իր նկրտումները:

Նիկոլենք էլ լավ գիտեն այդ մասին, բայց լռում են: Լռությանը զուգահեռ Փաշինյանը «հուժկու» պատասխան տվեց Ալիևին: Նա մեկ ժամվա ընթացքում աշխատանքից ազատեց ու կրկին նույն պաշտոնին նշանակեց ԱԱԾ ղեկավար Աբազյանին: Հիրավի «հուժկու» պատասխան Ալիևի հայտարարությանը: Ու եթե սրան ավելացնում ենք «ցնցուղ և սանտեխնիկ» օպերացիան, ապա կղկղանքային պատկերն ամբողջական է դառնում: ՀՀ-ն դուրս չի գա այս վիճակից, քանի դեռ Նիկոլն է իշխանության:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն առանց դաշնակիցների թողեց Հայաստանը, ներսից թուլացրեց մեր երկիրը և հնարավորություն տվեց Ալիևին լկտիանալ: Հիմա, ինչպես միշտ, իրեն մնում է միակ գործիքը՝ սուտը: Բայց հնարավոր չէ երկար ժամանակ մի ամբողջ ժողովրդի խաբել:

Աղբյուրը՝ 7or.am