|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Փետրվարի 16-ից Վաշինգտոնը հանել է «Անսար Ալլահ» (Հութիներ) շարժումը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Ես փետրվարի 16-ից չեղյալ եմ համարել որոշումը «Անսար Ալլահին», որը երբեմն կոչվում է հութիներ, ներառել արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում»,- ըստ ՏԱՍՍ-ի` ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հութիներին ահաբեկչական ցուցակի մեջ էր ընդգրկել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ պաշտոնը հանձնելուց ժամեր առաջ։