|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է «Անսար Ալլահ» հութիական շարժումը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների շարքում ընդգրկելու մտադրության մասին: Այս ցուցակում ներառումը նշանակում է ակտիվների սառեցում Միացյալ Նահանգներում և արգելք ամերիկյան քաղաքացիների կամ ընկերությունների նկատմամբ՝ շարժումում ներգրավված անձանց հետ բիզնես վարելու համար: Շարժման ղեկավարությունն ընդգրկվելու է ահաբեկիչների ցուցակում:
«Պետդեպարտամենտը կտեղեկացնի Կոնգրեսին իմ՝ «Անսար Ալլահ» շարժումը, որը երբեմն կոչվում է հութիներ, օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու մտադրության մասին»,- ասվում է Պոմպեոյի՝ պետդեպարտամենտի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Ահաբեկիչների ցուցակում կներառվեն նաև հութի երեք առաջնորդներ՝ Աբդուլա Մալիք ալ Հութին, Աբդ ալ Հալիք Բադր ադ Դին ալ Հութին և Աբդուլլա Յահյա ալ Հաքիմը։