Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Շիրակի մարզը ներկայացնող ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի համար անբարոյականությունն ու սուտը վաղուց դառել են գործելաոճի կարևորագույն և հարազատ մասնիկ։
Երեկ սույն էժանագին տասովչիկը,հարցազրույցի ընթացքում Արցախի հանձնման համար մեղադրեց Դաշնակցությանը։
ՀՀ-ում իշխանությունը զավթելուց հետո այս հայրենավաճառ երիտասարդը, որն ինչ-ինչ հանգամանքների բերումով և վարչապետի աթոռը զավթած անձի շնորհիվ դարձավ Շիրակի մարզպետ, պատգամավոր և փոխնախարար, իր գործունեության ընթացքում այդպես էլ ոչ մի լուրջ բանով աչքի չընկավ։
Էս դատարկության միակ նվաճումը պաշտոնավարման ընթացքում եղավ բարեկամ, խնամի, ծանոթներին աշխատանքի տեղավորելը,ինչպես նաև մարզի համայնքների «ազատագրումը»։
Վստահ եմ, որ ՀՀ-ում ազգային իշխանություն հաստատվելուց հետո իրավապահ մարմիններն իրենց գնահատականը կտան Ախուրյանում տեղի ունեցած հակաօրինական իշխանազավթմանը։
Մի խորհուրդ պարոն ոչինչ, Հայ Յեղափոխական Դաշնակցությանը մեղադրելու և թիրախավորելու փոխարեն ավելի լավ է պետության անվտանգության մասին մտածեք և մի քիչ էլ տղամարդկություն ունեցեք պատասխանել ՀՀ-ի թշնամի երկրի ղեկավարի սպառնալիքներին:
Ի տարբերություն ձեզ՝ պարոն Սարուխանյան, դաշնակցականները հայրենի հող չեն վաճառել և 133 տարիների ընթացքում զենքը ձեռքին են ապացուցել Հայրենիքին ծառայելու անմնացորդ նվիրվածությունը:
Չնայած դա դուք չեք էլ հասկանա․․․․
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ,
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր