կարևոր
562 դիտում, 4 ժամ առաջ - 2025-02-26 19:59
Քաղաքական

Էս պայքարում պարտվելու է Փաշինյանը․ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ-ին թիրախավորելու մասին

ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովից հետո լրագրողները ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ  Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցին , թե այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար թիրախավորում է ՀՅԴ-ին, հնարավո՞ր է դա ստվերի կուսակցության համբավը, Իշխան Սաղաթելյանն ասաց . «Մեր և իրենց հակադրության բուն պատճառը շատ ավելի խորքային է, խորը գաղափարական է։ Մեր պատկերացրած Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանի պատկերացրած Հայաստանը,  տարբեր բաներ են։ Ինքը խորքային ատելություն ունի ազգայինի նկատմամբ,  ազգային գաղափարախոսության  նկատմամբ և այդ նույն ատելությունն ունի Թուրքիան ու Ադրբեջանը։  Եվ քանի որ ինքն այդ գծի կրողն է, բնական է իր և մեր այս հակադրությունը։ Ինքն իր գործունեությամբ, քարոզչամեքենայով վերջին տարիներին ՀՅԴ դեմ ավելի մեծ պայքար է իրականացրել, քան բոլշևիկյան կառավարությունը 70 տարիների ընթացքում։ Հետևաբար, սա ավելի է շարունակվելու, ավելի է խորանալու ու այս պայքարում պարտվելու է ինքը, որովհետև ինքը  հակապետական է, հակահայկական է, հայ ժողովրդի շահերի դեմ է աշխատում։

ՀՅԴ-ն  135 տարվա իր կենսագրությամբ ապացուցել է, որ սրանք անցողիկ են, մնայուն է Հայաստանը, հայ ժողովուրդը, հայկական շահերը, որի հետապնդման ուղղությամբ մենք անզիջում ենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։