|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․
«Հյուսիսային Իրաքի և Սիրիայի քրդաբնակ տարածքներում էրդողանական վարչախմբի զինուժն այսօրվանից կրկին ռմբակոծում և բավական ակտիվ մարտեր է մղում Քրդստանի բանվորական կուսակցության մարտիկների դեմ։
Առկա սուղ տեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ ռազմական գործողություններ են ընթանում Իրաքի Դուհոկի շրջանում և Սիրիայի Ղամիշլիի ու Դերիկի հատվածներում։
Էրդողանական վարչախմբի զինուժի պաշտոնապես հաստատված կորուստներն այս պահի դրությամբ 12-ն են։ Քրդական կողմը ևս կորուստներ ունի։
Բաքվի բարբարոսական վարչախումբը շտապել է պաշտոնապես ցավակցել և զորակցություն հայտնել Իրաքի և Սիրիայի ինքնիշխան տարածքներ անօրինական կերպով ներխուժած էրդողանական վարչախմբին։
Այս ամենը ևս մեկ ցուցիչ է առ այն, թե ինչպիսի «հարևաններ» ունի Հայաստանի Հանրապետությունը արևելքից և արևմուտքից»։