|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը ճանաչողական այց կկատարի Երևան և Մասիսի քաղաքապետարան՝ հետամուտ լինելու «Հումանիտար իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» հայտարարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունից:
Պատվիրակության կազմում են զեկուցողներ Բերնդ Վյորինգերը Գերմանիայից և Բրիոնի Ռուդկինը Միացյալ Թագավորությունից:
Զեկուցողները քննարկումներ կունենան Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ։ Պատվիրակությունը կհանդիպի նաև Արտաշատ, Երևան, Գորիս և Հրազդան համայնքների ներկայացուցիչների հետ։
Նախատեսված է նաև պատվիրակության հանդիպում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության ներկայացուցիչների հետ։ Կոնգրեսի պատվիրակությունը կայցելի նաև Մասիս համայնք՝ հանդիպելու ընտրված տեղական ներկայացուցիչների հետ։