Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վաղը՝ դեկտեմբերի 17-ին, լրանում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում Հայոց ցեղասպանության արդարության մարտիկների կողմից Թուրքիայի գլխավոր հյուպատոս Շարիք Արիյաքի ոչնչացման 43-ամյակը։
Այս առթիվ վաղը խորհրդանշական հրապարակումով հանդես կգամ, իսկ մինչ այդ ցանկանում եմ ձեզ հետ կիսվել իմ տրամադրության տակ եղած այս պատմական ձայնագրությամբ, որում հայոց մարտիկը զանգահարել է ավստրալական The Herald Sun լրատվական՝ ՀՑԱՄ անունից ստանձնելու գործողության պատասխանատվությունը՝ ասելով, որ դա արված է ի պատասխան 1915 թ․ ջարդերի։
1998 թ․-ից հետո այս տեսակ պատմությունները չվերհանելու, նոր սերնդին ազգային-հայրենասիրական խանդավառությամբ չդաստիարակելու, իրապես հայդատական և ոչմիթիզական օրակարգ չհետապնդելու ուղիղ հետևանքն է այն, որ այսօր հասարակության մեջ ունենք մի ստվար զանգված, որ կարծում է, թե ազգային հարցերի համար ցույցի դուրս եկողները «փողով ծախված են»…
Եթե աջուձախ «կալբասի» պաշտամունք է աճեցվել, չի պատմվել, որ գաղափարի համար Սփյուռքում նույնիսկ գիտակցված ինքնաողջակիզման են գնացել, ինչպես Լիզբոնի տղաները, բնական է, որ մարդիկ պիտի աշխարհն ամբողջությամբ ընկալեն «տենաս՝ սրանց քյարը ո՞րն ա» գռեհիկ նյութապաշտական պրիզմայով և հրաժարվեն միանալ մեզ։
Ինչպես Աստծո խոսքն է ասում․ «Ինչ որ մարդս սերմանում է, նույնը և կհնձի․ ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն, իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք» (Գաղատացիս 6.8)»։