կարևոր
9679 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-09 17:19
Իրավական Հասարակություն

Ոչ ադեկվատ վիճակում գտնվող 2 ՌԴ քաղաքացիները ձերբակալվել են

Ոչ ադեկվատ վիճակում գտնվող 2 ՌԴ քաղաքացիները ձերբակալվել են

Երեկ գիշերը Երևանում ոչ ադեկվատ վիճակում գտնվող երկու ՌԴ քաղաքացիները ձերբակալվել են․ այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Այդ երկու ՌԴ քաղաքացիները շրջել են քաղաքով, հայհոյել մարդկանց, վիրավորել, ծեր տատիկի առաջարկել ծեծել ինչպես Սիդորովի այծին  (давай отпи…дим бабулю), ծաղիկներ վաճառողից ծաղիկները խլել և ոտատակ տվել՝ ասելով Ռամզան Կադիրովի գերեզմանին դնելու, մրգերը շպրտել հյութեր քամող աղջկա դեմքին։

Համացանցում տարածվել էր ևս մեկ տեսանյութ, երբ դիմակավորված անձինք սափրում են ռուս աղջկա վարսերը, ստիպում, որ գլուխը հարվածի պատերին։ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում այս դեպքը բացահայտելու ուղղությամբ։

Տեսանյութը՝ տելեգրամյան ալիքում։

Անի Նահապետյան