կարևոր
682 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-14 16:11
Հասարակություն

ԱԱԾ-ն ադեկվատ չգործեց «Ջոն Կիրակոսյանի» դպրոցում, շոուն սարքեցին, որ տնօրենի ցանկալի թեկնածու բերեն․ Մանուկ Սուքիասյան

«Օրեր առաջ սկանդալային ձեռբակալությունը և այս աժիոտաժը, նպատակ ուներ դպրոցում ստեղծել անկառավարելիության մթնոլորտ։ ԱԱԾ-ն ադեկվատ չգործեց «Ջոն Կիրակոսյանի» անվան դպրոցում, շոուն սարքեցին, որ տնօրենի ցանկալի թեկնածու բերեն։ Այն ինչ կատարվել է դպրոցում մնալու է երեխաների  հիշողության մեջ երկար տարիներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ստեղծված իրավիճակին։

Հիշեցնենք, որ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում փորձում են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել դպրոցին անծանոթ մարդու, ծնողներն ու ուսուցիչները դեմ են և պնդում են, որ իրենք իրենց թեկնածուն ունեն։

Նաև նշենք, որ օրեր առաջ ԱԱԾ աշխատակիցները դասի ընթացքում ներխուժել էին դպրոց ու երեխաների աչքի առաջ ձերբակալել ֆիզիկայի ուսուցչին։ Դա արվել էր բավականին մեծ աղմուկով, ինչը շարժել էր ծնողների, ուսուցիչների զայրույթը, անգամ ԿԳՄՍ նախարարությունը նման վարվելակերպը համարեց անթույլատրելի։

Դպրոցում ոչ ներսից տնօրենի ԺՊ-ի նշանակումը, համաձայն Մանուկ Սուքիասյանի, ենթադրելու տեղիք է տալիս, որ կապ ունի առաջիկա ընտրական գործընացների հետ։

Մանրամասն՝ տեսանյութում։