Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաղորդագրություն
Հայկական-միջազգային գործարար համաժողովը տեղի կունենա Փարիզում, 2016 թ-ի ապրիլի 16-ին Westin Paris-VendՒme հյուրանոցում:
Համաժողովի նպատակն է ամբողջ աշխարհում հայերի միջև գործարար հարաբերությունները ավելի կոնկրետացնել: Հաջողված փորձով և պատմությամբ մոտ հարյուր գործարարներ կհանդիպեն Փարիզում, որպեսզի Հայկական Գործարար Գործակալության – Armenian Business Agency - հիմքերը դնեն, որը կսկսի գործել Փարիզում համաժողովի հաջորդ աշխատանքային օրն իսկ՝ 2016 թ.-ի ապրիլի 18-ին, և որի նպատակը կլինի՝
. Ստեղծել ամբողջ աշխարհում գործող հայ գործարար անհատների ու հայապատկան ընկերությունների տվյալների բազան,
. Ամրացնել հայ գործարարների ցանցը,
.Ստեղծել կապեր և համագործակցություն հայ գործարարների կամ ընկերությունների ղեկավարների միջև,
. Ներգրավել բարձր արժեք ունեցող նոր կամ արդեն գոյություն ունեցող բիզնես ծրագրեր, ուսումնասիրել դրանք և նպաստել վերջիններիս զարգացմանը,
. Գտնել անհրաժեշտ ֆինանսավորում այդ ծրագրերի համար,
. Նոր բիզնես հնարավորություններ առաջարկել ձեռնարկատերերին մի շարք ոլորտներում աշխարհի տարբեր վայրերում,
. Աջակցել Հայաստանի և սփյուռքի հայերի զարգացման ծրագրերին:
Այս առաջին անգամն է որ հայկական կառույց մը բարձրորակ մասնագետների մասնակցությամբ պատրաստվում է ստեղծել գործարար գրասենյակ, որը պետք է աշխատի տարբեր զարգացման նախագծերի վրա:
Այս գործակալությունը բաց կլինի բոլորի համար՝ թե՛ անհատների, և թե՛ տարբեր ընկերությունների, քանի որ մեծերն ու նվազ մեծերը, ծրագրերի հեղինակներն ու ներդրողները միասին հայ գործարար համայնքը ավելի կազմակերպված և հզոր կդարձնեն:
Այս հայկական կառոյցը բացառապես հայկական ուղղություն չէ որ ունի, քանի որ մի կողմից գործարարությունը չի ճանաչում ազգային կամ էթնիկ սահմաններ, իսկ մյուս կողմից՝ հայերը միշտ ապրել և աշխատել են բաց միջավայրերում:
Փարիզի Հայկական-Միջազգային Գործարար Համաժողովը և Հայ Բիզնես Գործակալությունը բազմաթիվ հայ տնտեսվարողների ցանկության իրականացումն են, որոնք անկախ անհատական բիզնեսի զարգացումից, կնպաստեն նաև Հայաստանի, ինչպես նաև Սփյուռքի համայնքների զարգացմանը:
Համաժողովի ծրագիրը հետևյալն է՝
. Հայ-գործարար ցանցի ամրացում
. Բարեգործական բիզնես նախաձեռնություններ
. Ներդրումային հիմնադրամի ստեղծում
. Իրան. 150 միլյարդանոց բիզնեսի ծավալ – ինչպե՞ս գրավել
. Բարձր արժեքային ներդրումային նախագծերի ներկայացում
Քսան երկրներից գործարարներ կմասնակցեն այս համաժողովին: Եթե դուք գործարար եք, ձեռներեց կամ գործադիր ղեկավար, նույնպես կարող եք մասնակցել գրանցվելով նախապես:
Նոր ծրագրերի հեղինակները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Ընտրված նախագծերը կներկայացվեն համաժողովի մասնակիցների և Cercle d’Affaires-ի այլ ներդրողների ուշադրությանը:
Կապերը հետևյալ հասցեով՝ www.armenian-international-business-forum.com կամ՝
զանգահարել՝ + 33 6 65 56 70 52
Փարիզ, հունվարի 19, 2016