|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Կորոնավիրուսով պայմանավորված հենց վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում 2-3 անգամ բարձրացել է, ավելացումները արվել են պարգեւատրումների ֆոնդի հաշվին, բուժաշխատողների մասնագիտությանը համապատասխան: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պարգեւավճարներ են ստացել նաեւ շտապբուժօգնության աշխատակիցները: Առողջապահության նախարարությունն ապահովում է նաեւ բուժաշխատողների կեցության եւ սննդի հարցը:
Ինչ վերաբերում է բուժանձնակազմի պակասին, ապա ներկա պահին համակարգը կարիք ունի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների: Մնացած մասով աշխատանքներ է տարել հենց նախարարությունը եւ կարողացել է աշխատանքներում ներգրավել կամավորների, կլինիկական օրդինատորների»,-ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ այս համատեքստում կառավարությունը միջոցներ է ձեռնարկում հանրապետությունում բժշկական կարողությունները, վերակենդանացման բաժանմունքների կարողություններն ավելացնելու համար. Բայց մենք բոլորս, սիրելի հայրենակիցներ ունենք հնարավորություն նման կարիքը չեզոքացնելու, եթե պահենք առաջարկված նվազագույն հակահամաճարակային կանոնները»: