կարևոր
4783 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-03 10:33
Հասարակություն

Թուլացանք, քանի որ դարձանք օտարամոլ և նյութապաշտ, բայց եկել է զտման ժամը. Շարմազանով

Թուլացանք, քանի որ դարձանք օտարամոլ և նյութապաշտ, բայց եկել է զտման ժամը. Շարմազանով

Եկել է զտման ժամը՝ այսպիսի տողերով է իր ֆեյսբուքյան գրառումը սկսել ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ շարունակելով.

«Ինչու՞ ենք հաճախ պետականություն կորցրել։

Որովհետեւ պետք եղած ուժը մեր մեջ չենք փնտրել։

Հաճախ ապավինել ենք հռոմեացու, պարթեւի,  բյուզանդացու, արաբի, մոնղոլի, մամլյուքների, խաչակիրների, մեծ տերությունների եւ երբեմն նունիսկ թուրքերի բարեհաճությանը։

20 երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթայից մինչեւ մեր օրերը, բայց չենք գիտակցել, որ պետք է ապավինել Աստծուն ու հայկականությանը։

Թուլացանք, քանի որ դարձանք օտարամոլ եւ նյութապաշտ։

Բայց ամեն ինչ կորած չէ։ Պետք է անցյալում թողնել ստրկամտությունն ու չարությունը, պոպուլիզմն ու օտարամոլությունը։

Եկել է զտման ժամը։

Մի կողմում օտարածին նիկոլիզմն է, մյուսում՝ Հայրենիքն ու հայկականությունը»։