Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում, որի շրջանակում նշվել են ինչպես Հայաստանի ներքին, այնպես էլ արտաքին սահմանները, իսկապես կան խնդրահարույց ձեւակերպումներ, ուստի անհրաժեշտ է պարզել, թե ով է կանգնած դրա հետեւում։ Այս մասին Ազգային ժողովում, «Հայաքվե» հասարակական-քաղաքական նախաձեռնության մշակած օրինագծի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 4-ին հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝պատասխանելով կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին։
Վերջինը, մասնավորապես, կշտամբել է ընդդիմությանն այն բանում, որ նա, իշխանությունում եղած ժամանակ, փաստորեն ինքն է ընդունել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս։ Բանն այն է, որ կետերից մեկում նշված է. «Հայաստանի Արեւելքում սահմանակցում է Ադրբեջանի Հանրապետության հետ»։
Մինասյանը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատգամավոր եղած ժամանակ, «ստորագրել» է դրա տակ։ «Ավելին, այդ նույն օրենքում կա ձեւակերպում այն մասին, որ Լաչինի միջանցքի մի մասը, ըստ էության, սահման է Լեռնային Ղարաբաղի Հանապետության հետ։ Ինչո՞ւ դուք այդ մասին չեք խոսում։ Ինչո՞ւ եք բաց թողնում այդ ձեւակերպումը»,- հարցրել է Արծվիկ Մինասյանը։