կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-06 18:02
Հասարակություն

Հանրապետությունում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Հանրապետությունում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
Հունվարի 7-9-ին Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 7-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, 8-9-ին հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով: Այս մասին տեղեկանում ենք հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից: Հունվարի 7-8-ին առանձին շրջաններում նաև սպասվում է քամու ուժգնացում, բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը հունվարի 8-10-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Երևանում հունվարի 7-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, 8-ին և 9-ին ձյան տեսքով: Հունվարի 7-8-ին սպասվում է քամու ուժգնացում: