|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստան-Կանադա խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման մի շարք ուղղությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի պաշտոնական էջից։
Իբրև Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամութայան խմբի նախագահ, Իշխան Սաղաթելյանը շնորհավորել է դեսպան Թըրներին՝ Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացման առիթով և կարևորել երկու երկրների միջև հարաբերությունների կայուն զարգացումը։
Իշխան Սաղաթելյանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ցեղասպանության, դրա արդյունքում էթնիկ զտման փաստի վրա՝ ակնկալելով կատարվածի վերաբերյալ միջազգային հստակ գնահատական և գործնական քայլեր՝ առանց երկիմաստությունների։
Բարձրացվել է նաև ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանավորման և նրանց շուտափույթ ազատ արձակման խնդիրը։
Հատուկ անդրադարձ է կատարվել Արցախի հայության համալիր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը։
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, դրանց զարգացման և առկա խնդիրների վերաբերյալ։