|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Գազայի ամենամեծ հիվանդանոցը՝ Ալ-Շիֆան, վերածվել է «մահվան գոտու», հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ հայտնելով հաստատությունը տարհանելու ծրագրերի մասին, քանի որ իսրայելական բանակը հայտարարել է, որ ընդլայնում է ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանն ուղղված գործողությունները, հայտնում է AFP-ն:
Այս գնահատականը տրվել է այն բանից հետո, երբ ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի պաշտոնյաներն այցելել էին հիվանդանոց, որն իսրայելական ուժերի կողմից հարձակման էր ենթարկվել այս շաբաթվա սկզբին:
Իսրայելական զինվորականներն անցյալ շաբաթվա ընթացքում ռազմական գործողություններ են սկսել հիվանդանոցի շրջակայքում այն բանից հետո, երբ, ինչպես իրենք են ասում, հայտնաբերել են, «ապացույցներ, որ տարածքն օգտագործվում է ՀԱՄԱՍ-ի կողմից ահաբեկչական գործողությունների համար»:
Իսրայելը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ի գլխավոր հրամանատարական կենտրոնը գտնվում է հիվանդանոցի տակ՝ ստորգետնյա ցանցում: Իսրայելական զինվորականները հայտնել են, որ գտել են թունելի հորեր, զենքի թաքստոցներ և ապացույցներ, որ այնտեղ պատանդներ են պահվել: