կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-02 03:21
Առանց Կատեգորիա

Դինքին սպանողը կորցրել է հիշողությունը

Դինքին սպանողը կորցրել է հիշողությունը

Օրեր առաջ անչափահասների գործերով դատարանում տեղի է ունեցել «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր մեղադրյալ Օգյուն Սամասթի առաջին դատական նիստը:

 

Նիստի ժամանակ Սամասթը մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել, մասնավորապես` նշել է, որ Դինքին սպանելու համար մեղադրյալներից մյուսը` Յասին Հայալը, իրեն տվել է 180 լիրա (մոտ 40 հազար դրամ), ատրճանակ եւ «Ակոսի» խմբագրապետի լուսանկարը:

 

Սամասթը նաեւ հավելել է, որ սպանության օրը Հայալն իրեն հոգեմետ դեղեր է տվել:

 

Դատավորներից մեկի հարցին, թե ինչո՞ւ է Սամասթը սպանել Դինքին` մարդասպանը պատասխանել է, որ չգիտի:

 

«Սպանությունից 4 տարի է անցել, եւ գրեթե ոչինչ չեմ հիշում: Չեմ հիշում տվածս ցուցմունքները: Ես կկարողանամ պատասխանել դատարանի հարցերին, եթե իմ նախկին ցուցմունքը ընթերցվի»,- ասել է նա:

 

Սամասթը նաեւ «մոռացել է» իր այն խոսքերը, որ եթե ոստիկանները չձերբակալեին իրեն` ինքնասպան էր լինելու:

 

«Չեմ հիշում, Նեդիմ Շեների գրքում կա այդ մասին, այնտեղ նայեք»,- դատական նիստի ժամանակ ասել է մարդասպանը: