Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին մնացել է 1 տարի և 9 ամիս ժամկետ ազատազրկում։
Դատավարության արդյունքում վճռվել էր, որ Սամասթի կողմից Դինքի սպանությունը չէր եղել «խմբավորման» շրջանակներում, այլ սովորական սպանություն էր։ Սպանության պահին 18 տարեկանից ցածր լինելու պատճառով Սամասթը «ծրագրված սպանություն» և «առանց թույլտվության զենքի կիրառելու» մեղադրանքներով դապատարտվել էր 22 տարի և 10 ամիս ազատազրկման. հայտնում է sol.org.tr կայքը։
Սամասթի ժամկետը սակայն կատարողականության մասին օրենքով կրճատվեց, հասցվելով 15 տարի և 2 ամսվա։ 13 տարի 5 ամիս բանտում գտնվող Սամասթին փաստորեն մնացել է 1 տարի 9 ամիս։
Վերջին մեկ տարին Սամասթը պայմանական վաղաժամկետով ազատ կարձակվի, հետևաբար նրան մնում է ընդամենը 9 ամիս։