|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին սպանող Օգյուն Սամասթը հայտնել է, որ Դինքի սպանության մեջ պատասխանատու են երկու նախկին ոստիկանապետեր:
Ըստ Diken-ի՝ Սամասթը Դինքի սպանության «հետևում կանգնած լինելու մեջ» մեղադրել է Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռամազան Աքյուրեքին և Ստամբուլի ոստիկանության հետախուզության նախկին պետ Ալի Ֆուաթին:
«Նրանք ինձ ստիպել են սպանություն կատարել: Եթե իմ խոսքերի ճշմարտացիությունը բացահայտվի, սպանության հետևում կանգնած մարդիկ կհայտնաբերվեն»,- ասել է մարդասպանը:
Նա խոստովանել է, որ սպանությունը հրահրողներից Յասին Հայալն իրեն վստահեցրել էր, որ «10 տարվա ազատազրկման կենթարկվի, սակայն 4-5 տարուց ազատ կարձակվի»:
Թուրքական DHA-ն Սամասթի ցուցմունքի մասին գրել է նաև, թե նա ասել է. «Նրանք ասացին՝ ուղիղ կկրակես, և դա կլինի մեր ստորագրությունը»:
Հիշեցնենք, որ Սամասթը նոյեմբերի 17-ին նամակ էր գրել Հրանտ Դինքի սպանությունը հետաքննող դատախազին՝ ցանկանալով «կարևոր բան» ասել: Նա դեկտեմբերի 5-ին, որպես վկա, ցուցմունք էր տվել: