կարևոր
6007 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-06 11:00
Քաղաքական Իրավական

Վագիֆ Խաչատրյանի դատաքննությունն այսօր կավարտվի

Վագիֆ Խաչատրյանի դատաքննությունն այսօր կավարտվի

Բաքվի դատարանում այսօր կշարունակվի «ցեղասպանության համար» մեղադրվող,Հակարի կամրջի մոտից առեվանգված Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։

Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ «սպասվում է, որ դատական քննությունն այսօր կավարտվի, որից հետո դատախազը մեղադրյալի նկատմամբ պատիժ կպահանջի»։

Նախորդ դատական նիստը «վկաներից» մեկի բացակայության պատճառով հետաձգվել էր։

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանն անցնում է «դեկտեմբերի 22-ին Ադրբեջանի դատախազության կողմից հարուցված քրեական գործով՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում 1991 թվականի դեկտեմբերի 22-ին հայկական ապօրինի զինված խմբավորումների անդամների կողմից ցեղասպանության, ազգությամբ ադրբեջանցիների տեղահանության, պետությանը պատկանող գույքի ոչնչացման և վնասման փաստերով»։ Խաչատրյանը չի ընդունում իրեն հասցեագրվող մեղադրանքները։