կարևոր
6823 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-04 16:03
Քաղաքական

Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեպքը վկայում է, որ օրվա իշխանություններն ում տվյալներն ուզենան կտան Ադրբեջանին. Ռոստոմյան

Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեպքը խոսում է այն մասին, որ բոլորիս պետք է հստակ լինի՝ օրվա իշխանություններն ում տվյալներն ուզենան կտան Ադրբեջանին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Որդիների կանչ» ՀԿ անդամ, 44-օրյա պատերազմում զոհված  զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

«Երևանի փողոցներում էլ քայլելուց կառևանգեն, կտանեն, Նախիջևանի սահմանին կհանձնեն թուրքերին, կասեն՝ թուրքերը մտան, առևանգեցին։ Սա մտահոգիչ է, հանրությունը սրա մասին պետք է ձայն բարձրացնի», - ասաց զոհված զինծառայողի ծնողը։

Արա Ռոստոմյանն ասաց, թե դուրս են եկել պայքարի և այնքան են պայքարելու, մինչև ազատվեն օրվա իշխանություններից։

«Փորձելու ենք արթնացնել քնած ժողովրդին, որ վաղը թուրքն իրենց տուն է մտնելու։ Իշխանասարի հետ կապված վերջին դեպքերը հիշեք, երբ մեծ դիվերսիա մտավ, նոր են ասում, որ 15 հոգի են եղել, ուղղակի 3 հոգուն են կարողացել ֆիքսել։ Ամեն օր մենք բոլորս վտանգված ենք», - ասաց ծնողը։