Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գարսենյակի պատասխանատու. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Կին քաղբանտարկյալ, 11 և 7 տարեկան երեխաների մայր, պատերազմի նահատակի քույր, արցախցի, որ 2 ամիս կալանավորվել է ֆեսբուքյան հրապարակման համար: Տաթևին տեսակցություններն արգելված են, բացարձակ անօրինականության պայմաններում նրա փաստաբան Arsen Babayan-ը փորձում է պաշտպանել Տաթևի իրավունքները:
Իսկ դուք գիտեք որևէ մեկին, որ պատասխանատվության է ենթարկվել արցախի հայերի նկատմամբ ազգամիջյան ատելություն սերմանելու պատճառով: Իհարկե ոչ, որովհետև ներազգային թշնամանքի սերմանումը հիմա պետական քաղաքականություն է Հայաստանում:
Հ. վերջին ցույցերի հետևանքով այս պահի դրությամբ վեց տասնյակից ավելի անձանց ներկայացված են մեղադրանքներ, որոնցից 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 37-ը կալանավորված են 20 օրից մինչև 2 ամիս ժամանակով, որոնցից 17-ի հետ տեսակցությունները արգելվել են:
Ավելի վաղ ապօրինի կալանավորվել են քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր ամիսներ շարունակ գտնվում են անազատության մեջ:
Այս մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղված են նվիրյալ փաստաբանները և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները»: