|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Իրավունք» թերթը գրում է. «Հայաստանի ժամանակավոր վարչակազմի, այսինքն` ըստ Լավրովի բնորոշման` Նիկոլի ու ՔՊ-ականների հակառուսական գործողությունները արդեն սկսել են տալ իրենց պտուղները նաեւ հումանիտար համագործակցության ոլորտում:
Այսպես, ռուսական կողմը հրաժարվել է Հայաստանում անցկացնել մի շարք նախապես ծրագրավորված կարեւորագույն միջոցառումներ` կրթության, գիտության, բնապահպանության, մշակույթի եւ այլ հումանիտար համագործակցության բնագավառներում: Ընդ որում, այդ միջոցառումները ֆինանսավորվում էին բացառապես ռուսական կողմի միջոցներով եւ կարող էին ունենալ Հայաստանի համար շատ դրական արդյունքներ:
Ինչպես մեզ ասաց չեղարկված ծրագրերից մեկի ղեկավարը. «Նախ դուք պետք է կողմնորոշվեք` ում հետ եք եւ ինչ եք ուզում: Միայն դրանից հետո կարելի է մտածել վերականգնել կամ չվերականգնել այն ծրագրերը, որոնք մեր հաշվին Հայաստանին պետք է մեծ օգուտ տային: Ձեր ղեկավարությունը որոշեց, որ այդ օգուտը ձեր երկրին պետք չէ: Դե, դա ձեր ընտրությունն է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում