կարևոր
2566 դիտում, 1 օր առաջ - 2025-06-04 17:20
Քաղաքական

Վարչապետ կոչեցյալը հայերի դավանափոխության գործընթաց է սկսել․ Ստեփան Դանիելյան

Վարչապետ կոչեցյալը հայերի դավանափոխության գործընթաց է սկսել․ Ստեփան Դանիելյան

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը գրել է.

«Որն է Եկեղեցու և կրոնական միաբանության տարբերությունը:

Եկեղեցին դա հավատացյալների ընդհանրական համայնքն է, որտեղ իրականացվում են արարողություններ, ծիսակատարություններ: Համայնքի կրոնական կարիքներն իրականացնող անձինք ունեն աստիճանակարգ՝ եպիսկոպոսներ, քահանաներ, սարկավագներ:

Եկեղեցին իսլամական աշխարհում կոչվում է Ումմա, Օսմանյան Թուրքիայում՝ Միլեթ: Հայերն Օսմանյան կայսրությունում հարյուրավոր տարիներ եղել են քրիստոնեական Ումմա, կամ՝ Միլեթ:

Ումման Համայնք հասկացության հոմանիշն է:

Եկեղեցում, կամ համայնքում, կա միաբանություն, որը սպասարկում է Եկեղեցու՝ համայնքի կրոնական կարիքները:

Շատերը Եկեղեցի և Միաբանություն (որ ավելի հասկանալի լինի, օգտագործենք ռուսերեն ավելի քաջածանոթ բառ՝ ՕՐԴԵՆ) հասկացությունները միմյանցից չեն տարբերակում: Միաբանությունը փակ կառույց է, ունի իր կանոնակարգը, աստիճանակարգը, նպատակ, բարեվարքության կանոնները: Կարճ ասած, Միաբանությունն, իր կառուցվածքով, նման է զինվորական կառույցի:

Միաբանության ներքին խնդիրները վերաբերվում են միմիայն միաբանությանը, բայց դա չի նշանակում, որ աշխարհիկները չեն կարող հարց բարձրացնել միաբանության մեջ տեղի ունեցող երևույթների մասին, պահանջներ ներկայացնել, սակայն ուղղակիորեն չեն կարող միջամտել ու ազդել որոշումների կայացման վրա: Իսկ պետությունը կարող է միջամտել Եկեղեցու գործունեությանը միմիայն օրենքով ամրագրված հոդվածների շրջանակում:

Ինչ է ասում այսպես կոչված վարչապետը: Նա փորձում է Հայ եկեղեցին վերափոխել բողոքական համայնքի, որտեղ չկա միաբանություն, այլ կան քարոզիչներ, որոնք ընտրվում են համայնքի կողմից: Այլ կերպ հասկանալ նրա պահանջը, որ պետությունն ու հավատացյալները պետք է որոշեն, թե ով է լինելու կաթողիկոս, եպիսկոպոս, հնարավոր չէ:

Բողոքականների և ավանդական եկեղեցիների ամենակարևոր տարբերությունը հենց այս խնդրում է կայանում:

Վարչապետ կոչեցյալը փորձում դավանափոխություն իրականացնել»։