|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հանրապետության նախագահն ինքն էր կողմնակից սահմանադրական փոփոխություններին և նախագահի լիազորությունները ավելացնելուն։ Կրկին մեր մեջ՝ կառավարության և նախագահի, այս հարցում փոխըմբռնում չկար։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Մենք կարծում ենք, որ խորհրդարանական կառավարման մոդելն ավելի ժողովրդավար է, թույլ է տալիս ճգնաժամային իրավիճակներում ավելի կայուն պահել երկիրը, և մեր օրակարգում նախագահական մոդելի վերադառնալու քննարկումներ այս պահին չկա, և չեմ կարծում՝ կլինեն»,-ասաց Թորոսյանը։