|
Փոխարժեքներ
03 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
«Մենք պետք է վտարենք Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին եւ այստեղ գտնվող բոլոր ադրբեջանցի դիվանագետներին»,- սեպտեմբերի 28-ին France Info-ի եթերում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական միությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։
«Ազգային ժողովի նախագահին եւ Սենատի նախագահին պետք է խնդրենք քանդել Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամության խմբերը։ Մենք պետք է ձեռնարկենք Ադրբեջանի հետ ուժերի հավասարակշռություն ստեղծելու նախաձեռնություններ, որպեսզի կարողանանք նրանց հետ քննարկել, բանակցել եւ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Մենք պետք է խաղաղարար ուժեր ուղարկենք այնտեղ»։
Մուրադ Փափազյանը խոսել է նաեւ միջազգային հանրության անգործության մասին: «Միջազգային հանրությունը պետք է գործի։ Ադրբեջանը տեսնում է, որ ոչ ոք չի միջամտում, որ կոնկրետ գործողություն չկա այս իրավիճակը կարգավորելու համար»։