Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Սփյուռքը շատ վատ ընդունեց պարտության լուրը։ Կարծում ենք՝ վարչապետը միայնակ որոշում չպետք է կայացներ Արցախի մեծ մասը հանձնելու վերաբերյալ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։
«Երբ կան Հանրապետության նախագահ, Արտաքին գործերի նախարար, Խորհրդարան, ընդդիմություն, այս պարագայում Նիկոլ Փաշինյանը պետք է հաշվի առներ բոլորի կարծիքն ու նոր որոշում կայացներ։ Մենք համոզված ենք, որ ժողովուրդն ու բանակը չի պարտվել»,-ասաց Փափազյանը։
Փափազյանն անդրադարձավ նաև իշխանության և իշխանամերձ շրջանակի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների լավացման մասին հայտարարություններին և նշեց, որ նման հարց չպետք է լինի մեր օրակարգում․ սա վտանգներով լի է Հայաստանի համար․
«Մեր պետության ապագայի հետ չպետք է խաղանք։ Եթե որոշում կայացվի բարելավել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները, բացվեն շուկաները, ապա այդ ժամանակ մեծ վտանգ կսպառնա Հայաստանին, մենք կդառնանք անկլավ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: