Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստանում համացանցի զարգացվածության աստիճանի և որակի մասին: Նրա խոսքով` 2012-2013 թվականներին համացանցի զարգացվածության մակարդակը բուռն աճ էր գրանցել, սակայն արդեն այս տարվա ընթացքում այդ զարգացումը դանդաղել է:
Մարտիրոսյանն այդ փաստը բացատրում է նրանով, որ նախորդ տարիներին Հայաստանը լրացնում էր մեր շուկայում առկա բացը, որը ձևավորվել էր «ԱրմենՏել» ընկերության մենաշնորհի պայմաններում: Ըստ նրա` հիմա մենք եկել ենք այն վիճակին, որ Հայաստանի բնակչության կեսն օգտվում է համացանցից:
«Հայաստանի տնային տնտեսությունների մոտ կեսը միացված է ինտերնետին: Եթե նայենք միջազգային դինամիկային, մենք սկսել ենք հետ ընկնել, որովհետև կան երկրներ, որտեղ ցուցանիշը հասել է ավելի քան 80 տոկոսի: Օրինակ` օնլայն բիզնեսի պարագայում մարդիկ հանդիպում են լուրջ խնդիրների: Մենք այստեղ բավականին հետ ենք»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա անդրադարձավ նաև Հայաստանում սոցիալական ցանցերի տարածվածության աստիճանին: «Հայաստանում 850 հազար ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր կա, դրանց մեջ են նաև ֆեյքերը: Ընդհանուր հաշվարկներով`աշխարհում ֆեյքերի թիվը բավական քիչ է: Դա բացատրվում է նրանով, որ այդքան մեծ պահանջարկ չկա: Հայաստանում 2013 թվականին, երբ ընտրություններ էին, ֆեյքերը բավական շատ էին, իսկ հիմա արդեն նրանց թիվը նվազել է»,- ընդգծեց Մարտիրոսյանը:
Ըստ նրա`«Ֆեյսբուք»-ը շարունակում է մնալ աշխարհի թիվ մեկ սոցիալական ցանցը: Սակայն այդ ցուցանիշը չի գործում, օրինակ, Չինաստանում և Ռուսաստանում. ռուսաստանյան օգտատերերը նախընտրում են «Օդնակլասնիկի» և «Վկոնտակտե» սոցիալական ցանցերը:
Մեդիափորձագետի խոսքով` Հայաստանն այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ «Ֆեյսբուք»-ը թիվ մեկ սոցիալական ցանցը չէ, հայաստանյան օգտատերերն օգտվում են նաև «Օդնակլասնիկի»-ի ծառայություններից: «Մոտ 900 հազար օգտատեր կա «Օդնոկլասնիկի»-ում: Այդ թիվը բավականին նվազել է` նախորդ տարիների համամատ»,- ասաց Մարտիրոսյանը: Նա նշեց նաև, որ Հայաստանում շատ են օգտվում նաև Skype-ից: «Skype-ը մոտավորապես «սանտավիկ»-ի նման է: Շատ տարածված է: Թիվ մեկ շփման միջոցներից է Հայաստանում»,- ասաց մեդիափորձագետը: