Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ կտամ դուրս գալ ֆեյսբուքից և տեսնել, որ այս երկրում ոչ միայն ֆեյքերն իրենց չեն սիրում, այլև իրական քաղաքացիները՝ ըստ Yerkir.am-ի այսպիսի հայտարարությւոն արեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ-ում ճեպազրույցների ժամին՝ պատասխանելով հանրաքվեի քարոզարշավի ընթացքի մասին հարցին։
Ընդդիմադիր ուժերի համար անընդունելի է, որ վարչապետը, առերևույթ, քարոզարշավի ընթացքում կիրառում է վարչական ռեսուրսը։ Մասնավորապես, Լոռու մարզում ի պաշտոնե պետք է մասնակցեր նոր ճանապարհի բացմանը, բայց իրականացրեց նաև քարոզարշավ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասաց, որ իր համար հստակ է՝ վարչապետը Լոռու մարզում երբ էր ճանապարհի բացմանը մասնակցում և երբ՝ որպես մասնավոր անձ քարոզչություն իրականացնում։
Նա, այնուամենայնիվ, հիշեցրեց, որ Հանրաքվեի մասին օրենքը արգելում է վարչապետին, ի պաշտոնե գործելիս, քարոզչություն իրականացնել։
Սիսակ Գաբրիելյանը հանգստյան օրերին եղել է տարբեր համայքններում և համոզվել, որ շատերը տեղյակ են, որ որ հանրաքվե է տեղի ունենալու։
Նա գրեթե բացառեց, որ հանրաքվեն հետաձգվի՝ հաշվի առնելով, որ այն կարող է հետաձգվել միայն ռազմական և արտակարգ դրության ժամանակ, իսկ առողջապահության նախարարը կորոնավիրուսի տարածման հետ կապված տեղեկատվությունը հրապարակել է և դասերը վերսկսվել են։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին նախատեսվում է Սահմանադրության փոփոխության հանրաքվե, որով իշխող քաղաքական ուժը մտադիր է դադարեցնել ՍԴ 7 անդամի լիազորությունները։ Խորհրդարանական մյուս ուժերը՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն հայտարարել են, որ անտեսելու են հանրաքվեն։
Մանրամասն՝ տեսանյութում․