կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-08 11:44
Տարածաշրջան

Հայերին ուղղված ուղերձից հետո Էրդողանը նոր քայլեր է ձեռնարկում. թուրքական մամուլ

Հայերին ուղղված ուղերձից հետո Էրդողանը նոր քայլեր է ձեռնարկում. թուրքական մամուլ

Թուրքիայի պատմագիտական ընկերության նախագահ Մեթին Հյուլագյուի պաշտոնավարման ժամկետը չերկարաձգելուց հետո բացահայտվել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր քայլեր է ձեռնարկում Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո Հայաստանի հետ հարաբերությունների հարցով: Այս մասին հայտնում է Ulusalkanal-ը:

 

Ըստ տեղեկությունների՝ Հյուլագյուի պաշտոնավարման ժամկետը թուրքական կառավարության կողմից չերկարաձգելու պատճառը «հայերին ցավակցելու» շարունակությունն է։

 

«Ակօս»-ի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը ևս պնդել է, որ Հյուլագյուի հետ կատարվածը և 1915 թվականի ժառանգներին ցավակցելու`  Էրդողանի ուղերձը փոխկապակցված են:

 

Սակայն թուրքական «Այդընլըք» թերթը պնդել է, որ Էրդողանը նախագահ ընտրվելուց հետո ձեռնարկելու է նոր քայլեր` Հայկական հարցի հետ կապված:

 

Թեեւ Հյուլագյուի հրաժարականի մասին տեղեկացել են նախորդ շաբաթ, սակայն, Haberturk-ի տվյալներով, դա ոչ թե հրաժարական է եղել, այլ չի երկարաձգվել նրա պաշտոնավարման ժամկետը:

 

Քոփթաշի համոզմամբ՝ Թուրքիայի կառավարությունը 2015 թվականին ընդառաջ պատրաստություն է տեսնում։ «Խնդիրն այն է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Հայկական հարցի նկատմամբ նոր մոտեցմամբ է հանդես գալիս։ Իշխանությունը վարչապետ Էրդողանի ցավակցական ուղերձով նոր դիրքորոշում է ներկայացնում և չի ցանկանում աշխատել Թուրքիայի պատմագիտական ընկերակցության հետ՝ պատճառաբանելով նրանց «հին մտածելակերպ» ունենալը»,- ասել է նա:

 

«Այդընլըք»-ի ձեռք բերած տեղեկությունները համապատասխանում են Քոփշաթի տեսակետին։

 

Դիվանագիտական աղբյուրները հաղորդում են, որ մինչև նախագահական ընտրությունները Էրդողանը Հայաստանի հետ հարաբերություններում որևէ քայլ չի ձեռնարկի, իսկ ԱԳՆ-ն պնդում է, որ սահմանի բացումն օրակարգում չէ։

 

Թուրքիայի ԱԳՆ-ին մոտ աղբյուրները պնդել են, որ Էրդողանի հայտարարությունը, թե «օգոստոսի 10-ից հետո հիմնովին նոր Թուրքիա է լինելու», վերաբերում է հիմնականում Հայկական հարցին, որի շրջանակներում մեծ քայլեր են ձեռնարկվում: