|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածության կնքումից ի վեր արձանագրվել է հրադադարի ռեժիմի հինգ խախտում, ասվում է ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկագրում:
«Մարտական գործողությունների դադարեցման պայմանավորվածության կնքումից ի վեր արձանագրվել է հրադադարի ռեժիմի հինգ խախտում՝ Շուշիի շրջանում՝ երկուսը, Մարտակերտի շրջանում՝ երեքը», - ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, Լեռնային Ղարաբաղում խախտումների փաստով ընթանում է ռուսական խաղաղապահ զորակազմի քննությունը՝ ադրբեջանական կողմի հետ փոխգործակցությամբ: Պահպանվում է նաև Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում շարունակում է մնալ 1340 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 607 երեխա, որոնք ներկայումս հնարավորություն չունեն վերադառնալ իրենց տները: Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սնունդը և բժշկական օգնության տրամադրումը: