կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-22 14:42
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շրջափակում ենք կառավարության ու դատախազության շենքերը․ Իշխան Սաղաթելյան

Հրապարակը մեր ուժի կենտրոնն է, այստեղ մշտապես պիտի լինի մարդաշատ, մեր մյուս խմբերը կշրջափակեն կառավարության և դատախազության շենքերը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ։  

«Այս կառավարության որոշումները հակաօրինական են և չեն բխում մեր ժողովրդի շահերից։ Ուրեմն, առաջարկում եմ՝ ժողովրդի մի մասը մնում է այստեղ, մի մասը այն կողմից, արդեն ունենք համապատասխան խմբեր, շրջափակենք կառավարության շենքը։ Որովհետև այս կառավարության գործունեությունը հակապետական է, հակահայկական է, հակաազգային է և այլևս մեզ պետք չէ»,-ասաց Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, որ որևէ մեկը փորձ չանի մտնել կառավարության շենք։

«Որովհետև դա այս պահին մեզ պետք չէ։ Ցանկացած շենք, մեր ժողովրդի հետ միասին, երբ որ ուզենք՝ կվերցնենք, բայց, խնդրում եմ ճիշտ հասկացեք, խնդիրը այս պահին դա չէ, մեր համառ, հետևողական աշխատանքի արդյունքում պետք է պետական ամբողջ համակարգը վերցնենք Նիկոլ Փաշինյանից՝ հերթով, հետևողական»,-ասաց նա։

Սաղաթելյանը վստահեցրեց, որ առաջիկա ժամերին շարժման շարքերը ընդլայնվելու են։

Ավելի վաղ հաղորդել էինք Վազգեն Մանուկյանի խոսքը։

Մանրամասն՝ տեսանյութում․