կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-08 19:28
Աշխարհ

Մոսկվայում քաղաքապետ են ընտրում

Մոսկվայում քաղաքապետ են ընտրում

Այսօր Մոսկվայում քաղաքապետ են ընտրում: Մայրաքաղաքում բացվել է 3400 ընտրատեղմաս: Քվեարկությունը սկսվել է առավոտյան ժամը 8-ին, կավարտվի քիչ անց՝ 20:00-ին:

 

Մոսկվայի քաղաքապետ է ցանկանում դառնալ վեց հոգի՝ Մոսկվայի ժամանակավոր քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ՌԴ կոմկուսի փոխնախագահ Իվան Մելնիկովը, «Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ Նիկոլայ Լեւիչովը, Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դեգտյարովը, «Յաբլոկո» կուսակցության նախագահ Սերգեյ Միտրոխինը եւ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: 

 

Մոսկվայի մի շարք շրջաններում նաեւ տեղական ընտրություններ են: