| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության քվեարկությունը:«Իմ քայլը» խմբակցությունն որպես թեկնածու այդ պաշտոնին առաջադրել է Վիգեն Քոչարյանին: Քվեարկությունը տեղի կունենա ժամը 17:35-18:15-ը:
Հավելենք, որ Վիգեն Քոչարյանը ծնվել է 1972 թ. Երևանում: 1988-1993թթ սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը: 1993-1996-ին սովորել և ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան: Ավելի քան 42 գիտական աշխատությունների հեղինակ է: 1999-ին մասնակցել է ԱՄՆ Բերգլիի համալսարանի երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրին: 2000-ին սովորել է Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի սահմանադրական և իրավական քաղաքականության ինստիտուտում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1996-ից: 1996-2006-ին եղել է ԵՊՀ սահմանադրական և միջազգային իրավունքի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու է և դոցենտ: 2006-2015թթ հանդիսացել է եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադիր վարիչ: 1998_2008-ի եղել է ՀՀ իրավաբանների միության գործադիր տնօրեն: 1999-2003-ին ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է: 2001-2014թթ ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի ՀՀ-ն ներկայացնող անդամ: 2015-2019թթ եղել է ՀՀ արդարադատության փոխնախարար: