|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Wikileaks-ը գումար վաստակելու նոր միջոց է գտել. այժմ յուրաքանչյուր մարդ կարող է ինտերնետային eBay խանութում գնել Ջուլիան Ասանժի տասը անձնական իրերից մեկը. գրում է The New York Times-ը:
Վաճառքի հանված իրերի մեջ է Ասանժի` 1940-ականներին արված լուսանկարը` նրա ստորագրությամբ, արժեքը 900 դոլար է, լոնդոնյան բանտից մնացած փոքրիկ տուփով սուրճը` 350 դոլար, համակարգիչը, որի միջոցով Wikileaks-ի խումբը հավաքագրել է գաղտնի փաստաթղթերը եւ դրանք հրապարակել: Համակարգչի նախնական գինը 500 հազար դոլար է:
Հնարավոր է պատվիրել նաեւ Ասանժի սիրելի շեֆ-խոհարարի պատրաստած կերակուրներից, ինչպեսեւ նրա նամակները` ուղղված պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: