կարևոր
2329 դիտում, 8 ամիս առաջ - 2023-09-04 15:42
Հասարակություն Քաղաքական

Մեռնող խաղողագործությունն ու պետության անտարբերությունը․ Գառնիկ Դանիելյան

Մեռնող խաղողագործությունն ու պետության անտարբերությունը․ Գառնիկ Դանիելյան

Օրեր են մնացել բերքահավաքին, մինչդեռ խաղողագործները այս տարի գրեթե ոչ մի պայմանագիր չեն կնքել մթերող կազմակերպությունների հետ։

Խաղողագործության մասին՝ որպես մեռնող ճյուղի, բարձրաձայնել եմ դեռևս ամիսներ առաջ՝ հնարավոր բոլոր հարթակներից։

Վերջին տարիների ընթացքում խաղողագործները մեծ վնասներ են կրել՝ բերքը ինքնարժեքից ցածր գնով մթերելով։

Էկոնոմիկայի նախարարությունը այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն հորդորում է խաղողագործներին քանդել կամ փոխել այգիների տեսակները՝ ոչ մի երաշխիք չտալով, որ այլ սորտերի խաղողի մթերման դեպքում խաղողագործները խնդիրներ չեն ունենա։

Հարցի առնչությամբ բազմաթիվ գրություններ եմ ուղղել պատկան մարմիններին։ Պատրաստվում եմ հանդիպել նաև խաղողագործներին։

 

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ