Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այս տարի Հայաստանի ազգային ագրարային համալսարանին ագրարային մասնագիտությունների հեռակա համակարգի գծով հատկացվել էր 662 տեղ: Yerkir.am-ին ԳԹԿ-ի փոխանցած տվյալներով՝ միասնական ընդունելության քննությունների արդյունքում համալսարան ընդունվել է 5 դիմորդ կամ համալրվել է հատկացված տեղերի ընդամենը 0,8 տոկոսը:
Yerkir.am-ը ներկայացնում է ագրարային համալսարանի ագրարային մասնագիտությունների ընդունելության արդյունքները
1. Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր – 2 ուսանող,
2. Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն – 1 ուսանող
3. Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն – 1 ուսանող
4. Բույսերի պաշտպանություն – 1 ուսանող
5. Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն – 0
6. Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում – 0
7. Ջերմատնային ագրոտեխնոլոգիա - 0
8. Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա – 0
9. Սննդամթերքի անվտանգություն – 0
10. Պարենամթերքի տեխնոլոգիա – 0
11. Ագրոարդյունաբերական տեխնոլոգիաներ – 0
12. Մեքենասարքավորումների ճարտարագիտություն – 0:
Նման ողբերգական վիճակ ագրարայինում տիրում է արդեն մի քանի տարի՝ ԿԳՄՍ ներկա և նախկին նախարարներ Ժաննա Անդրեասյանի ու Վահրամ Դումանյանի, ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի և ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի վարած անհեռատես քաղաքականության պատճառով: