|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Դեռևս ամիսներ առաջ ինչպես ազգային Ազգային ժողովի ամբիոնից, այնպես էլ իմ հրապարակումներում և հարցազրույցներում բարձրաձայնել էի խաղողի մթերման խայտառակ ցածր գնի, մթերող կազմակերպությունների անբարեխիղճ պահվածքի, պատկան մարմինների անտարբերության և խաղողագործության վերացման վտանգի մասին։
Ցավոք, մտավախությունս հաստատվում է վերջին օրերին խաղողագործների հետ պարբերական զրույցներից հետո։
Խաղողագործները հայտնում են, որ մինչ օրս պայմանագիր կնքելու նպատակով ոչ մի մթերող կազմակերպություն իրենց չի մոտեցել։
Ստացվում է, որ վարկեր վերցրած, բերքահավաքի սպասումով և հույսով ապրող գյուղացին հայտնվել է կոտրված տաշտակի առաջ։
Խաղողագործությունը որպես գյուղատնտեսության ճյուղ փրկելու, այս ուղղությամբ ռազմավարություն մշակելու փոխարեն ՀՀ Էկոնոմիկայի նախարարը այսպիսի մտքեր է արտահայտում․ «Մենք չենք կարող տարիներով սուբսիդավորել մի բան, որն ապագա չունի: Հետեւաբար, շատ նորմալ է, որ մարդիկ քանդեն իրենց այգիները»։
Այլևս անհանդուրժելի է ոչ կոմպետենտ, նպատակաուղղված կերպով ռազմավարական նշանակության ոլորտները, այդ թվում՝ գյուղատնտեսությունը, տանուլ տվող անձանց պաշտոնավորումը։ Պետությունը ձեր մասնավոր ընկերությունը չէ՛։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ