| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Պաշտպանության նախարարությունը պարզաբանող հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով է դեպքերի ժամանակագրությունը հաջորդականությունն ու հաղորդագրությունների բովանդակությունը դիտավորությամբ չխեղաթյուրել և չմոլորեցնել հանրությանը:
«Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ԱԹՍ կիրառման տեսանյութ է հրապարակել: Այդ հրապարակումից անմիջապես հետո ադրբեջանական քարոզչամեքենան սկսել է կեղծ լուրեր տարածել այն մասին, թե իբր ԱԹՍ հարվածից հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: ՀՀ ՊՆ-ն ժամը 15:48-ին հրապարակել է հաղորդագրություն, համաձայն որի հերքել է (և այժմ էլ հերքում է) ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե իբր Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
Կրկին տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր: Իսկ ավելի ուշ՝ ժամը 23:53-ին, պաշտպանության նախարարությունը հայտնեց սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, սահմանագոտու մեկ այլ հատվածում ինժեներական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 2 զինծառայողի մասին:
Պաշտպանության նախարարությունը հորդորում է վերոհիշյալ ժամանակագրությունը և դեպքերի հաջորդականությունն ու հաղորդագրությունների բովանդակությունը դիտավորությամբ չխեղաթյուրել և չմոլորեցնել հանրությանը»: