|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ամերիկացի սենատոր Բիլ Քեսիդին X-ի (Twitter-ի) իր միկրոբլոգում Բաքվի գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որակել է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օրեցօր ավելի ու ավելի է բարդանում։ Եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, մարդիկ սովամահ կլինեն։ Սնունդը որպես զենք օգտագործելը (Weaponizing food) խախտում է Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածը, որը «հանցագործություն է մարդկության դեմ»,- գրել է Քեսիդին: