|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ-ում քննարկվում է «ԿԲ-ի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցը: Հիմնական զեկուցող՝ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ 2 հիմնական նպատակ ունեն՝ սահմանել ֆինանսական խմբերի կարգավորման և վերահսկողության սկզբունքները: Նաև՝ ներկայացուցչական գործառույթները լիարժեք իրականացնելու համար նախատեսվում է ԿԲ նախագահի տեղակալների թիվը ավելացնել ևս մեկով, ստեղծել նոր մարմին:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նրան հարց տվեց պատասխանատվության մասին՝ հիշեցնելով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի խայտառակ նախաձեռնությունը՝ թանկարժեք բիոզուգարանների գնումը:
«Ձեր տեղակալն այդ բիզուգարանների «կնքահայրն» էր և նախկին վարչապետի հետ միասին փոխանակ սոցիալական ծրագրերի վրա ծախսեր, մոտ կես միլիոն դոլար ծախսեց բիոզուգարանների վրա, որոնք հետո չկիրառվեցին: Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի այդ ամենի համար»,- հարցրեց նա:
Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ իր տեղակալը բանիմաց, միջազգայնորեն ընդունված տնտեսագետ է: «Վստահ եմ, որ ես էլ, ինքն էլ մեր բոլոր գործողությունների համար կարող ենք պատասխան տալ»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց, որ ոչ մեկի տնտեսագիտական ունակությունները կասկածի տակ չի դնում, սակայն ինքը հարցնում է պաշտոնյայի պատասխանատվության մասին:
«Կարծում եմ, որ պետք է գործի պաշտոնյայի պատասխանատվության ինստիտուտը և գործում է»,- ասաց Ջավադյանը: