Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին սահմանին տիրող իրավիճակը նոր անելիքներ առաջ քաշեց, և տեսանք, որ բազմաթիվ թերություններ ունենք. այսօր լրագրողներին ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:
Ըստ նրա` այդչափ կորուստների գնով ունեցածը հաղթանակ համարելն իր համար ծանր է:
«Մենք տեսանք, որ ժողովուրդն է իրականում ոտքի կանգնողն ու պայքարողը, իսկ իշխանական թևը, կամուֆլյաժները հագած, փորձում էր ամեն կերպ խրամատներում երևալ ու մեր տղաների հաղթանակի փայլն իր վրա վերցնել: Բացի այդ՝ տեսանք նաև, որ սա արդեն զինվորի կռիվ չէ, այլ` տեխնիկայի, գիտության, ուստի պետք է պայմաններ ստեղծենք, որ մեր գիտնականները հետ վերադառնան հայրենիք»,- ասաց Մանուկյանը:
Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի կարծիքով էլ` քնած ժամանակ անգամ մեր մի աչքը պետք է բաց լինի, քանի որ թշնամին շատ նենգ է և իր ծրագրերն իրագործելու համար ամենանենգ ուղիներին է դիմում: Ըստ նրա` մեր նետուաղեղը պետք է միշտ լարված լինի:
«Այն, որ իրավիճակն անակնկալ էր մեզ համար, հենց դա էր պատճառը, որ նման մեծաքանակ զոհեր ունեցանք: Պետք է հասնենք նրան, որ մեր ինքնապաշտպանությունն առանց զոհերի գնա: Այս օրերի իրավիճակը ցույց տվեց նաև, որ բանակի և ժողովրդի միջև տարանջատում գոյություն չունի: Սսա նաև Ղարաբաղյան պատերազմի ժամանակ դրսևորվեց: Նման միասնությանը պետք է շատ խմանքով վերաբերվել»,- ասաց Դավոյանը:
Նա նշեց նաև, որ մի առաջարկ է ուզում անել երկրի իշխանավորներին` պետք է ստեղծվի միջազգային կառույց, որը պետություններին զենք վաճառելիս անպայման պահանջի կատարել մի կետ, ըստ որի` զենքը կարող են կիրառել միայն ինքնապաշտպանության նպատակով: «Ագրեսիայի նպատակով զենքը կիրառելու դեպքում անհրաժեշտ է լիկվիդացնել երկրի ռազմական արսենալը»,- ասաց Դավոյանը: