կարևոր
5746 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-29 12:59
Հասարակություն

Հարկերս էսօրվա իշխանության ձեռքում, ես ումի՞ց փող ուզեմ, որ Գյումրու 4 որմնանկար փրկեմ. քանդակագործ

Հարկերս էսօրվա իշխանության ձեռքում, ես ումի՞ց փող ուզեմ, որ Գյումրու 4 որմնանկար փրկեմ. քանդակագործ

SOS

/խնդրում եմ տարածել/

էս կոմունիկացիոն հնարավորությունների պարագայում, ահավոր բարդ է գործն առաջ տանելը:

էդ մեզ թվում է, թե լի ու բոլ դար է ու կարող ես ոլորտիդ պատասխանատուներին հանդիպել կամ զանգել:

Չկա նման բան ու վիճակը ահավոր է:

Տարեկան հանդիպումներ չկան, առանձին հանդիպումների պահանջ որևէ ղեկավար չունի:

Ես չգիտեմ, թե օրինակ օրվա ղեկավարն ինչքա՞ն է տեղեկացված Շիրակի մարզի, Գյումրու, տո ՀՀ հուշարձաններից:

Չգիտեմ էդ մարդը իր ուղևորությունների ժամանակ էս ուղղության հանձնարարականներ տալի՞ս է, թե՞ չէ:

Եթե 5 տարի է երկիր է ղեկավարում, ասում փողի կարիք չկա, բայց իմ հարկերը չեն ծախսվում հուշարձանների վերակագնման համար, ես էլ պիտի ընկնեմ որմնանկար փրկելու համար 7 միլիոն դրամ ման գամ, ասեք իմանամ, թե ի՞նչ ասեմ։

Երկրով մեկ հուշարձանների գնահատման, վիճակի նկարագրերի կարիք ունենք ու դա հանաք գումար չէ:

50 տարի առաջվանը վերականգման կարիք ունի:

Միջավայրերի, խնամքի ու վերականգման լիքը խնդիր կա ու էլի պտի ինչ որ մի տեղական պատասխանատու, հազար դուռ թակի, համոզի, զզվեցնի որ էդ գումարը տան վերականգնողին:

Լավ գոնե կարիքները գնահատեք, ասեք փող չունեք:

Գոնե սկսեք գնահատման գործընթաց:

Հուշարձանները համայնքներին եք թողել ու խեղճ համայնքապետարանը ինչ՞ անի:

Հարկերս էսօրվա իշխանության ձեռքում, ես ումի՞ց փող ուզեմ, որ Գյումրու 4 որմնանկար փրկեմ...

կոնկրետ Գյումրու դեպքում խոսքը 200-ից 250 միլիոն դրամի մասին է: 50 տարի խոպան գնամ, էդ գումարը չեմ հավաքի:

 

Քանդակագործ

Արթուր Գևորգյան