կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-17 13:59
Հասարակություն

Ի՞նչ է նշանակում մարմնավաճառությամբ փող ստեղծել. քանդակագործ

Ի՞նչ է նշանակում մարմնավաճառությամբ փող ստեղծել. քանդակագործ

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Մարզահամերգային համալիրի` օրեր առաջ կայացած վաճառքին և նրա տարածքում ժամանցի վայրեր կառուցելուն: Քանդակագործի դիտարկմամբ`սա աններելի արարք է, քանի որ Եղեռնի զոհերի մոտ տաշի-տուշի պարզապես չի կարելի անել: «Այնտեղ կա հուշարձան, որը բոլորից բարձր է, և այդ հուշարձանը միայն հայերինը չէ, դա աշխարհի զոհերի հուշարձանն է և դա համամարդկային է: Եղեռնի զոհերի մոտ տաշի-տուշի անել կարելի՞ է»,- ասաց Առաքելյանը` հավելելով`

«Ես ճակատային քանդակի հեղինակն եմ: Ի՞նչ է նշանակում մարմնավաճառությամբ փող ստեղծել: Օրինակ Լուվրը, Լա Սկալան այդպե՞ս են պահում այդ հաստատությունները: Մեր կառավարությունը գողացած էլետրաէներգիայի փողը կարողանո՞ւմ է փակել, դա չե՞ ն կարողանում: Մեզ պետք չէ նման այլանդակ ձևով պահել այդ հուշակոթողը: Այդքան արհամարհել հասարկությանը ո՞նց կարելի է: Այդքան ատո՞ւմ են մեր հասարակությանը»: Առաքելյանը բոլոր մտավորականներին կոչ արեց ուշքի գալ: «Խնդրում եմ ուշքի գալ, հատկապես նրանք, ովքեր չեն քծնում: Ես ասել եմ, որ այդ բլուրին մոտենալ չի կարելի, այն քարերով ռեքվիեմ է, աշխարհում նման հուշարձան չկա: Ի՞նչ է նշանակում բիզնես Եղեռնի զոհերի մոտ: Բա մենք Հռոմի պապին ի՞նչ պետք է ասենք»,- ասաց քանդակագործը` հավելելով. «ՊՆ-ն թող իր համար զենք գնի ու արտադրի, ի՞նչ գործ ունի սրա հետ»: