Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի խորհրդարանն իր արտահերթ նիստում երեկ փոփոխություն է կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում՝ ԱԺ նախագահի ընտրության կարգում։ Քանի որ Արցախի գործող Սահմանադրությամբ՝ ԱԺ նախագահն է երկրի նախագահի հրաժարականից հետո կատարում պետության գլխի պարտականությունները, ուստի ստեղծված իրավիճակում և ռազմական դրության պայմաններում քաղաքական որոշում է կայացվել՝ ԱԺ նախագահի ընտրության ժամկետները հնարավորինս սեղմել և 10-օրյա ժամկետը հասցնել 2-ի։
Հենց այս պատճառով է, որ նախորդ օրերին Արթուր Թովմասյանը պաշտոնապես չներկայացրեց հրաժարականի դիմում՝ այդ դեպքում կգործեր հին օրենքը, և 10 օր խորհրդարանը կմնար առանց խոսնակի։
Արցախում նախատեսում են, որ ամենաուշը երեքշաբթի, արտահերթ նիստով նոր խոսնակ կընտրեն, ըստ կարգի՝ ԱԺ խմբակցությունները կներկայացնեն իրենց թեկնածուներին, քաղաքական կոնսենսուս կա դաշնակցական Դավիթ Իշխանյանի շուրջ։ ԱԺ խոսնակն ընտրվում է ձայների պարզ մեծամասնությամբ, ԱՀ խորհրդարանի դեպքում՝ 17 ձայնով, Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիքը» 16 ձայն ունի, ՀՅԴ-ն՝ 3, սակայն Իշխանյանի առաջադրման դեպքում նրան կսատարեն նաև մյուս ընդդիմադիր խմբակցությունները՝ ԱԺԿ-ն և «Արդարությունը»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում