կարևոր
5110 դիտում, 6 ամիս առաջ - 2024-03-26 13:40
Հասարակություն

Մեր պետության համար ստեղծված այս բարդ իրավիճակում, կարևոր է տեսնել այն երիտասարդ ուժը, որը պետությանը և ժողովրդին ծառայելու կարողություն է տեսնում իր մեջ․ Օհանյան

Մեր պետության համար ստեղծված այս բարդ իրավիճակում, կարևոր է տեսնել այն երիտասարդ ուժը, որը պետությանը և ժողովրդին ծառայելու կարողություն է տեսնում իր մեջ․ Օհանյան

Պատասխանատվությամբ ընդունելով ինձ ուղղված հրավերը՝ մարտի 25-ին այցելել եմ Առաջնորդության դպրոց և հանդես եկել դասախոսությամբ «Ճգնաժամային կառավարում և որոշումների ընդունում» թեմայով, հայտնում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Հանդիպման մասնակիցներին համառոտ ներկայացրել եմ ճգնաժամային իրավիճակներում առաջնորդության իմ փորձառությունն ու դիտարկումները, ինչպես նաև պատասխանել հարցերի՝ մասնավորապես անդրադառնալով պետության կառավարման համակարգում ճգնաժամի գործոններին, ճգնաժամային կառավարման սկզբունքներին, ճգնաժամի արդիականության, տեսական և գործնական հիմնավորումներին, ճգնաժամային իրավիճակներում որոշումների կայացման սկզբունքներին։

Վերջին տարիներին՝ մեր պետության համար ստեղծված այս բարդ իրավիճակում, կարևոր է տեսնել այն երիտասարդ ուժը, որ պետության ղեկին կանգնելու, պետությանը և ժողովրդին ծառայելու կարողություն է տեսնում իր մեջ։ Մեր խնդիրն է կանգնել նրանց կողքին և սեփական փորձառությամբ, գործնական հիմնավորումներով լրացնել նրանց գիտելիքները, տեղեկությունները՝ ամուր թիկունք, հենարան դառնալով նրանց համար»։