Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.
• Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ռուսաստանում, նույն պատճառներն ունի, ինչ 2018 թ․ Հայաստանում տեղի ունեցած թուրքական իշխանափոխությունը, այն է՝ հին էլիտաների ցանկությունն ամեն գնով խուսափելու ներքին ու արտաքին կոնֆլիկտներից և գնալու ամենահեշտ ճանապարհով։
• Պարզ օրինակ․ եթե դեռ 2014 թ․ Կրեմլը չսահմանափակվեր միայն Ղրիմով և հաշվի չառներ արևմուտքի սուտ խոստումները, կարելի էր այս պատերազմից խուսափել՝ դեռ այն ժամանակ վերացնելով ուկրաինական քաղաքական գործոնը, երբ ո՛չ նորմալ բանակ ունեին, ո՛չ էլ էն։
• Նույնն էլ այս խռովության պարագան։ Ժամանակին կես-իրական, կես-առասպելական մի խոսք կար, որ վերագրվում էր Արցախից գլխիկոր փախած Շամիլ Բասաևին․ «եթե ես Դաշնակցության գումարտակի 50 զինվոր ունենայի, սաղ Ռուսաստանը կգրավեի»։ Անկախ այս խոսքերի իսկությունից՝ փաստ է (ու հազարամյակներով ապացուցված փաստ), որ ռազմադաշտում թրծված, կյանքի-մահվան բովով անցած, ընկերության նվիրական միությամբ շաղախված ստորաբաժանումները հրաշքներ կարող են գործել։ Հետևաբար՝ չի կարելի այդօրինակ ստորաբաժանումներ ունենալ բանակի կառուցվածքից դուրս։ Բայց այդպիսի ստորաբաժանումներ պահելը ևս ժամանակին դիտվել է որպես «քյասար» հեշտ լուծում՝ առանց երկար-բարակ խորանալու հետևանքների մեջ։
• Կրկնում եմ՝ սա նաև հայոց պատմության չսերտված դասերից է։ Եթե ՀՀ էլիտաները 1994 թ․ չհամարեին, որ պատերազմն ավարտվեց ու չնետվեին կապիտալի առաջնային կուտակման «սրբազան» ֆազայի մեջ, ապա մինչև 2005 թ․ դեռ հնարավորություն ունեինք, որ թույլ չտայինք Ադրբեջանին իր ռազմաքաղաքական ներուժի մեծացման մեխանիզմներ ստեղծելու…
• Պատերազմից խուսափողը պատերազմ է ստանում, բայց արդեն ավելի անբարենպաստ մեկնարկային դիրքերից, հիվանդության բուժումը հետաձգողը ավելի ծախսատար բուժման առաջ է կանգնում, բայց արդեն շատ ավելի հյուծված առողջական վիճակով…