Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է․
ՀՀ իշխանությունները դաշնակից Ռուսաստանի նկատմամբ հերթական սադրիչ կուրսն են վերցրել։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Սիսիանի օդանավակայանում վայրէջք է կատարել Եվրամիության պատվիրակությունը, որի կազմում՝ Եվրոպական խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Նատալի Լյուազոն և եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամները։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Սիսիանի օդանավակայանը տնօրինում են ռուս խաղաղապահները եւ դրա հարակից տարածքում մեծ պալիգոն ունեն։
Օդանավակայանում նրանց դիմավորել են նաեւ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտտերն ու Հայաստանում եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը։
Վայրէջքից հետո դիտորդների կայքի թվիթերյան էջում մի ուշագրավ գրառում հայտնվեց, որ դիտորդները պարեկություն են իրականացնելու Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի մոտ։ Լաչինի միջանցքը, նշենք, ըստ եռակողմ հայտարարության, գտնվում է ռուսական կողմի վերահսկողության ներքո, և Եվրամիության դիտորդները որևէ իրավասություն չունեն պարեկություն անելու այդ տարածքում, իսկ երեկ արդեն հայտնի դարձավ, որ խումբը միանալով ԵՄ առաքելությանը դիտորդություն է իրականացրել Հակարի կամրջի սկզբնամասում, որը տանում է դեպի Լաչինի միջանցք, այսինքն՝ դիտորդները, ըստ ամենայնի, հայտնվել են ռուսական խաղաղապահների վերահսկողության գոտում: Այնտեղ, որտեղ ադրբեջանցիներն, ըստ տարածված տեսանյութի, խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ օրեր առաջ փորձել էին դրոշ տեղադրել։
Ինչեւէ, իշխանական որոշ շրջանակներում, նույնիսկ, Սյունիքում վերջին օրերի գործընթացները վտանգավոր արկածախնդրություն են որակում, առանց այն էլ ՌԴ-ում ցավոտ են ընդունում ԵՄ դիտորդների ներկայությունը ՀՀ-ում, իսկ հիմա իշխանությունների թողտվությամբ նրանք հայտնվում են ռուսական զորախմբի վերահսկողության գոտիներում։
Նշենք, որ ԵՄ պատվիրակների հետ Սյունիք է մեկնել նաեւ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Ըստ մեր աղբյուրների, ԱԽ վերջին նիստերից մեկում ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության սառեցման հարցն է քննարկվել, որի մասին առայժմ հրապարակային դիրքորոշում իշխանությունները չեն հայտնում։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում